Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.11.2016| 00:29
    Տե՛ր, կանգնեցրո՛ւ մեղքով ընկածիս և դարմանի՛ր ինձ, որ խոցված եմ թշնամուց: Վերցրո՛ւ մեղքերիս ցավը, վերացրո՛ւ հանցանքներիս կսկիծը, հափշտակի՛ր դառը մահճից ու ազատի՛ր անողորմ տանջանքներից, հեռո՛ւ տար մարմնական հղփություններից և դասի՛ր ճգնավորների կարգում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    08.11.2016| 00:03
    Ընկնում եմ Քո առաջ, Տե՛ր, և թողություն հայցում մեղքերիս համար, ընդունի՛ր պաղատանքներս և քավի՛ր անթիվ հանցանքներս, պայծառացրո՛ւ միտքս և լուսավորի՛ր խորհուրդներս, կարո՛ղ դարձրու մարմինս անդադար մնալու Քո սուրբ անվան փառաբանության մեջ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    04.11.2016| 00:02
    Գթա՛, Տե՛ր, մեղանչած ու եղկելի անձիս, խափանի՛ր անառակ ցանկություններս, սրբի՛ր մեղքերիս աղտն ու քավի՛ր իմ անօրինությունները, բժշկի՛ր վիրավորված իմ հոգին ու առողջացրո՛ւ հիվանդացած մարմինս, ցրի՛ր ինձնից չարը, ժողովի՛ր բարին և լցրո՛ւ պակասությունները:
  • Աղոթարան

    Աղոթարան

    01.11.2016| 00:03
    Տե՛ր, ինձ հաղո՛րդ դարձրու Քո աստվածային սիրուն, որ սիրեմ պատվիրաններդ և գնամ Քո ճանապարհով, չարչարվեմ մինչ ի մահ Քո անվան համար, մտնեմ Քո փառքի մեջ, դասվեմ սրբերիդ շարքում և մշտապես ուրախանամ Քո կամարարների հետ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.10.2016| 00:02
    Տե՛ր, միավորի՛ր ինձ հետ Քո սիրո գութը, և արձակի՛ր բանտարգել կապվածիս, խզի՛ր մեղքերիս կապանքները:
  • Աղոթարան

    Աղոթարան

    25.10.2016| 00:01
    Հանի՛ր մեղքերի խորխորատն ընկղմվածիս և բե՛ր դեպի Քո պատվիրանների լույսը, Քեզ մոտ կանչիր Քեզնից հեռացածիս ու ների՛ր իմ անառակ գործերը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.10.2016| 00:03
    Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ հաստատուն և անշարժ՝ պատերազմի փորձության մեջ աներկյուղ, քաջ ու ամուր հավատով և ջերմագին սիրով զորանալու ինձ վրա եկող դևերի դեմ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.10.2016| 00:03
    Տե՛ր, բժշկի՛ր ինձ հպարտությունից ու ամբարտավանու- թյունից, սնափառությունից և փառասիրությունից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.10.2016| 00:03
    Քավի՛ր ինձ, Տե՛ր, բամբասկոտության մեղքից, մոռացված հանցանքներից ու բոլոր սխալներից, ների՛ր ինձ անժուժկալության և ծուլության:
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.10.2016| 00:04
    Ջնջի՛ր մեղքերիս բազմությունը, Տե՛ր, և թոթափի՛ր հանցանքներիս դառը մրուրը, պարուրի՛ր սիրտս Սուրբ Հոգուդ: